Փետրվարի 10-ին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ուղղություններով համագործակցության ենթահանձնաժողովի կազմը: Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Անդամներն են ՝ Ալեքսեյ Սանդիկովը և Արամ Խաչատրյանը «Իմ քայլ»-ից, Էդվարդ Անդրեասյանը՝ ԼՀԿ-ից և Էդուարդ Բաբայանը ԲՀԿ-ից: Ենթահանձնաժողովի հետագա նիստերի ժամանակ կներկայացվի և կհաստատցի այս նորաստեղծ կառույցի գործունեությանը ծրագիրը: