Հրադադարը ղարաբաղյան ռազմաճակատում ամբողջությամբ չի պահպանվում. Լավրով
Մոսկվայում այսօր սկսել է Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարերներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որից առաջ նախարարները հանես եկան բացման խոսքով:
«ՌԴ այցը պլանավորվել է վաղուց, բայց ընթանում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների ֆոնին», - ասել է Լավրովն իր խոսքում ու հիշեցրել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն հումանիտար նպատակներով հրադադար հաստատել Արցախում:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն նշել է, որ այս պահին ղարաբաղյան ռազմաճակատում այն ամբողջությամբ չի պահպանվում: Այդ կապակցությամբ նա քննարկում կունենա Մնացականյանի հետ, կխոսի նաեւ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:
«Հույս ունենք, որ մեր շփումները ձեզ հետ և ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ զինվորականների հետ, թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի պահպանման»,- ասաց Լավրովը։
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ռուսաստանյան կողմին հրադադարի հասնելու հարցում ներդրված ջանքերի համար։ Նախարարը ներկայացրեց իրավիճակը առաջնագծում՝ նշելով թուրքական և վարձկանների մասնակցությունը։
Այնուհետև սկսվեցին փակ ռեժիմով բանակցությունները, որոնց ավարտին նախարարները հանդես կգան ասուլիսով։