27.11.2024
Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը. ՊԲ-ն հերքում է Կարմիր Շուկայի մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, 6 մարդ մահացել է

Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56821 դեպք, որոնցից 45891-ն` առողջացած, 1026-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9598 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 327163 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 370 նոր դեպք: Ունենք 67 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 89 (կին), 85 (կին) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է։