Արցախի ճակատագիրը օրակարգում. Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ:
Հանդիպումը նախաձեռնել է անձամբ վարչապետը, օրակարգում Արցախի հարցն է։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են «Հանրապետական» կուսակցությունը՝ ի դեմս ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՅԴ-ն՝ ի դեմս Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ ի դեմս կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետը Ազգային ժողովում հանդիպում էր ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: