29.04.2025
ՄԻ պաշտպանը Գագիկ Ծառուկյանի հարցով դիմել է գլխավոր դատախազին
prev Նախորդ նորություն

Ծանր մարտեր են. Ադրբեջանի կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ. Պողոսյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


"Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար",- գրել է Պողոսյանը:


 


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը