Համոզված եղեք, մենք հաղթելու ենք. Արցախի նախագահը դիմել է հատուկ ջոկատայիններին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ մարտի դաշտ մեկնելը հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:
«Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ: Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը», - ասված է նրա գրառման մեջ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ մարտի դաշտ մեկնելը հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:
«Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:
Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը», - ասված է նրա գրառման մեջ:
Նա հայտարարել է. «Համոզված եղեք, մենք հաղթելու ենք, մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել1992 թվականին, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտնվում էր արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում, մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաեւ այսօր:
Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին, ոչ մեկը թող չկասկածի, հանուն հայրենիքի հանուն մեր ապագայի»,-ասաց Արցախի նախագահը: