Թուրքերի ավելի քան 60 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ին անդամակցությանը: Դա են վկայում թուրքական Metropoll սոցիոլոգիական ընկերության տվյալները: Հարցվածների մեծամասնությունը՝53,7% հույս ունեն, որ երկիրը կանդամակցի ԵՄ-ին: Ամենամեծ ցանկությունն ԵՄ-ին անդամակցելու հայտնել են 18-34 տարեկան քաղաքացիները, որոնցից 56,3% հայտնել են, որ ցանկանում են Թուրքիայի անդամակցությունն ԵՄ-ին: