Istanbul Economy Research-ի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի բնակչության 58 տոկոսը դեմ է Լիբիա զորք ուղարկելուն: Հարցումը ցույց է տվել, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության օգտին քվեարկածների 61,8% կողմ է Լիբիա թուրքական զորք ուղարկելուն: Իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ընտրողների 92,9% դեմ է թուրքական զորքերը Լիբիա ուղարկելու կառավարության որոշմանը: Հարցվածների 75 տոկոսը նշել է, որ Թուրքիան պետք է մնա չեզոք երկիր և չմասնակցի տարածաշրջանային հակամարտություններին: