Լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել է հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը: Հաֆթարի գլխավորած զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ գեներալը ողջունում է Լիբիայում կայունության հասնելու հարցով «բարեկամական պետության» նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը, սակայն մտադիր են շարունակել պայքարը «ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գրավել են» լիբիական մայրաքաղաք Տրիպոլին: