9.07.2025
Վարչապետը շնորհավորել է Սեբաստիան Կուրցին՝ կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
08.01.2020
Վարչապետը շնորհավորել է Սեբաստիան Կուրցին՝ կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը Վիեննայում: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք մեր կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ ի բարօրություն հայ և ավստրիացի ժողովուրդների: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»: