Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, այլ անգամ՝ առցանց, որի ընթացքում ներկայացնում է նոր Հայաստանի ձեռքբերումները: Ինչպե՞ս են արձագանքում սոցիալական ցանցերի օգտատերերը այս փաստերին: Օրինակ, Փաշինյանը, թվարկելով ձեռքբերումները նշեց, որ Հայաստանում բենզինի գինը 480 դրամից իջել է 320 դրամ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ:Ճիշտն ասած ես չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները...»,- այս փաստին Facebook-ի իր էջում արձագանքել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Օգտատերերի համար նաև զարմանալի է այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանը իր կառավարությանը վերագրում Տավուշի մարզում` Ենոքավանում 50 տարի անց ընձառյուծի հայտնվելու փաստը. «Ի՞նչ է, նախկին իշխանություններն էին խանգարում ընձառյուծին», «Սա ի՞նչ կապ ունի Փաշինյանի կառավարության հետ»,- մեկնաբանություններ են թողնում օգտատերերը: