Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է փակեն Վերին Լարսի անցակետը, որը կապում է Վրաստանն ու Ռուսաստանը։ «Մենք խոսում ենք գլոբալ խնդրի մասին և վիրուսի, որը կարողանում է հատել երկրների սահմանները։ Մեզ համար ամենակարևորը մեր քաղաքացիների անվտանգությունն է։ Ռիսկերը նվազեցնելու համար կկիրառենք սահմանափակումներ ցանկացած երկրի հետ հարաբերություններում»,-նշել է վարչապետը, հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։ 2020-ի հունվար-փետրվարին Ռուսաստանից Վրաստան «Կազբեգ»-ի անցակետով այցելած քաղաքացիների թիվը եղել է 141 հազար 300, ինչը կազմել է ընդհանուր այցելությունների 13.5%-ը։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային գլխավոր ճանապարհն է։ Հայաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության ութ դեպք: