Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի մարտի 31-ին: Այս մասին VERELQ-ին հայտնում է Արցախի նախագահի հավանական թեկնածուներից մեկը: Այս պահին ընտրություններում մասնակցության հայտ են ներկայացրել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ-ից ԱԺ փոխխոսնակ Դավիթ Իշխանյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: