Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկություններին, թե կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացիներն էլ Էջմիածնից են: «Պացիենտը մեկուսացված է, պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը», - գրել է քաղաքապետը՝ նշելով, որ մշտական կապի մեջ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երեք քաղաքացիներն էլ ժամանել են Իտալիայից: Այս պահին նրանք ինֆեկցիոն հիվանդանոցում են: