26.11.2024
Խոցվել է ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ. Ադրբեջանի վերջին կորուստները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Սոլան անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը:


Նախարար Մնացականյանը համապարփակ ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններով:


Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողություններն հանդիսանում են Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք, որի մասին մշտապես բարձրաձայնել են հայկական կողմերը և որի հասցեագրման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն առավել քան արդիական է:


Երկուստեք կարևորվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը: