26.11.2024
Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը փոխանցվել են ԵՄ երկրներին
prev Նախորդ նորություն

Թվերն աճում են. Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460 դեպքի:


ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր թեստերի թիվը կազմում է 340116, վերջին մեկ օրում` 4005 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 13919 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 2400-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 47541 անձ` վերջին մեկ օրում 422 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է: