24.11.2024
Կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ. ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կարող է դեսանտային գործողություն իրականացնել. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինն թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Զատուլինի խոսքով, հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը, որպեսզի ռազմական ռևանշի հասնեն, ուստի, կարծում է նա, նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է նաև դեսանտային գործողությունը Հայաստանում:


«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով։ ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով՝ հայկական ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքի պաշտպանության համար դեսանտային գործողության միջոցով միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով։ Օդային շրջափակումը բացելու միջոցով: Եթե պահանջվի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ հարկ եղած դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով անհրաժեշտ ուժեր և միջոցներ կուղղվեն Հայաստան։ Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գնում է Կովկասում գրոհայինների տարածման մասին, որոնցից կտուժեն և Ռուսաստանը, և Վրաստանը, և մնացած բոլորը։ Հայ բնակչության զանգվածային վտանգ է առաջանում, որը պատմականորեն հիշում է այդ շրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», - ասել է Զատուլինը։


Բացի այդ, պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ հակամարտությունը դեռ դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործողությունների պատճառով: Խորհրդարանականը նաև ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացը փաստացի չի շարժվում, չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:


«Դրա համար էլ մասամբ կարելի է հաստատել այն, ինչ ասել է Փաշինյանը։ Մենք հիմա տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է իր դիրքորոշումը և կողմ է բանակցություններին։ Ընդ որում, շարունակելով հարձակումը և կուլուարային ձևով առաջ քաշելով անընդունելի պահանջներ։ Բայց արտաքուստ դա խաղաղասիրության դրսևորում է», - կարծում է Զատուլինը։