19.04.2025
Ռուսաստանը կարող է դեսանտային գործողություն իրականացնել. Զատուլին
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ:


Ինչպես հայտնում է ParsToday իրանական լրատվական կայքը, արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակաի գյուղերի գյուղատնտեսական տարածքներում, չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»:


Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչև երեկ Իրանի տարածքում ընկել էր ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71:


Նա նշել է «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր և հակամարտությունում ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար:


 

Հավատում եմ, որ հաղթելու ենք. Արայիկ Հարությունյանի կոչն առաջնագծից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար