ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ ծախսում է իր բոլոր փողերը՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփից ազատվելու համար: «Հիմնական նպատակս Դոնալդ Թրամփից ազատվելն է: Ես ծախսում եմ իմ բոլոր փողերը Թրամփից ազատվելու համար», – ասել է Բլումբերգը: Բլումբերգը հայտարարել է, որ պատրաստ է սեփական միջոցներից հատկացնել մեկ միլիարդ դոլար՝ նույնիսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածու չդառնալու դեպքում: