Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ընտրություններին ստացել է ընտրողների 42.5% քվեն: Բարսեղյանը գլխավորում է Ֆրանսիայի «Էկոլոգիա՝ կանաչների կուսակցության» ցուցակը։ Ժաննա Բարսեղյանը 40 տարեկան է։