25.11.2024
ԱՄՆ-ն դրդում է Բաքվին ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը ՀՀ հետ. Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

Արցախը ողջունում է հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը

Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։

Այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

"Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին",- գրել է նա։