Թուրքիան քայլեր է ձեռնարկելու Լիբիայում ռազմակայան կառուցելու հետ կապված, որն ուղղված է լինելու Հալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի դեմ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Գրիգորի Լուկյանովը: Նա նշել է, որ Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ են գտնվում Լիբիայում առավել խիտ բնակեցված տարածքները, այդ թվում 2.5 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաք Թրիպոլին: Ըստ նրա, Թուրքիան ամեն ինչ կանի Ազգային համաձայնության կառավարության փրկության համար: Նրա խոսքով, Թուրքիան Լիբիայում ռազմական ներկայություն կհաստատի, ինչպես ռուսական կողմը՝սիրիական Հմեյմիմում: