Նիկոլ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում
Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ընդունելի է հայկական կողմի համար, և դա կարող են լինել ռուս խաղաղապահները, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մուտքը։ Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։
ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Շատ կարեւոր է հաշվի նստել իր հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային այլ երկրներից, կարեւոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը», - ասել է Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում.