27.11.2024
Չկա միջանկյալ տարբերակ․ կա հաղթանակ և կա պարտություն. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում թուրքական զորքերի մուտքը կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը. Պուշկով

Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հաստատել է Բաքվի խնդրանքի դեպքում թուրքական զորքեր Ղարաբաղ ուղարկելու պատրաստակամությունը։


Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է այդ հայտարարությունը։ "Թուրք զինվորականները Ղարաբաղում են: Դա կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը, և կբացառեր խաղաղ սցենարը։ Էլ չենք խոսում անցյալի ուրվականների վերածննդի մասին", - գրել է նա Twitter-ի իր էջում։


Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել էր, որ Անկարան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցելու համար: Նման հայտարարություն նա արել Է CNN Turk հեռուստաալիքի եթերում։