28.11.2024
Երեք շաբաթում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 մլն դոլար է նվիրաբերվել
prev Նախորդ նորություն

Մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, որոնք պետք է վերականգնվեն. Մարուքյան

Մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, և այդ բացթողումները պետք է վերականգնվեն: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Նրա խոսքով, պետք չէ սպասել ինչ-որ իրադարձությունների ու նոր գործել: Մասնավորապես նա անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բրյուսելյան այցին, որը մեկնարկել է այսօր.


«Այցը կարևոր է, բայց գուցե ավելի շուտ էր պետք այն կազմակերպել՝ միջազգային հանրության արձագանքներ ավելի թիրախային և օբյեկտիվ դարձնելու համատեքստում։ Օրինակ, մինչ Գյանջային հարվածելը, կասետային ռումբերով Ստեփանակերտն ու այլ քաղաքներն էին ռմբակոծվում, բայց ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, այդ բացթողումները պետք է վերականգնվեն: Եթե հայտարարություն չի արվում Ստեփանակերտի մասով, չպետք է արվի նաև Գյանջայի մասով»,- շեշտեց նա։


Մարուքյանը նաև կարծիք հայտնեց, որ քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա։