8.06.2025
Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվում է օպերատիվ իրադրությունը. Հասրաթյան
prev Նախորդ նորություն

Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների և Սերժ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս լուրը հաստատել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։


Նրա խոսքով, այդ հանդիպումը տեղի է ունեցել պաշտոնաթող նախագահների նախաձեռնությամբ։


«Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։ Ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու»,- նշել է Սողոմոնյանը։


Հիշեցնենք, նախքան Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելը Արցախի նախկին նախագահները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Օրակարգում համար մեկ խնդիր է դրված որպեսզի լինի հրադադար, որը պահպանվում է. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին