16.09.2025
Իրանի չքողարկված անվստահությունը
19.08.2025
Իրանի չքողարկված անվստահությունը

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր անց՝ Երևանում է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքիանը, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Հայաստան այցելում, հիմնական հանդիպումները կունենա այսօր։ Երևան մեկնելու ճանապարհին նա արդեն հասցրել է հայտարարություն անել՝ արտահայտելով իր երկրի մտահոգությունները։ Փեզեշքյանի խոսքերով․ «Բնականաբար, անհանգստություն և մտահոգություն կա տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, որոնք գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո՝ այլ բան փնտրում։ Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ նրանք մտնում են այս ճանապարհով, և մենք քննարկումներ կունենանք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»։ Այս ձևակերպումը փաստում է երեք կարևոր հանգամանք․ Իրանը շարունակում է կասկածով վերաբերվել ամերիկյան ներկայությանը և չի ընդունում այն միայն որպես տնտեսական։ Երևանի ներկայիս բացատրությունները Թեհրանին չեն գոհացրել, հակառակ դեպքում քննարկումների անհրաժեշտություն չէր շեշտվի։ Հղումը անցյալի փորձին վկայում է խորքային անվստահության մասին։ Այսպիսով, պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների՝ ամերիկյան ներկայության բնույթի շուրջ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց