Վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել: ՊՆ-ն երկրորդ օրն է` տեղեկատվություն է փոխանցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին, որոնց հետևանքով թիրախավորվում են խաղաղ բնակիչներն ու նրանց առանձնատները: ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում, իսկ մարդկանց շրջանում անպաշտպանվածության զգացումը դառնում է գերիշխող: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան