18.11.2025
Փաշինյանը Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակի և ընդդիմության պարտության պատճառների մասին
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը ապացուցեց արդարադատության բացակայությունը ՀՀ–ում

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում, ասված է «Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ։


«Սիրելի´ հայրենակիցներ,


Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ցավով արձանագրում ենք, որ մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր, որոնց պայմաններում մեկ մարդ է որոշում` ով և ինչքան պետք է կալանավորված լինի, իսկ վճիռները հրապարակում է ոչ թե դատարանը, այլ իշխող ընտանիքին պատկանող թերթը՝ դատական նիստի ավարտից մեկ օր առաջ։


Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։


Վստահ ենք, որ միասնաբար հաջողելու ենք ու հաղթելու ենք՝ մեր ձևով»։


Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը։


 

Արարատ Միրզոյանը ԵՄ պաշտոնյայի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հաջորդ նորություն next