18.11.2025
Ստամբուլում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակի և ընդդիմության պարտության պատճառների մասին

Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քննարկումներին, թե ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։ 


«Հիմա շատ քննարկվում է, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատի ընտրություններում։ Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ. որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ կյանքի մասին, և մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում են կյանքը։  Իմ համեստ կարծիքով՝ այդպես լինելու է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, որովհետև մենք միասին դաժան փորձությունների միջով անցնելով՝ ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր ու առջևում միայն կյանքն է»,- նշել է ՀՀ վարչապետը։ 


 


 

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը ապացուցեց արդարադատության բացակայությունը ՀՀ–ում
Հաջորդ նորություն next