Թրամփը ստորագրել է Էփշտեյնի՝ մանկապղծության գործով գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ նյութերը պետք է հրապարակվեն 30 օրվա ընթացքում։ Այս մասին Թրամփը հայտարարել է Truth Social-ում։ Նույն օրը ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսում գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հաստատել է, որ Արդարադատության նախարարությունը 30 օրվա ընթացքում կհրապարակի Էփշտեյնի հետ կապված նյութերը: