Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը, բայց հստակ է, որ դա պետք է լինի կոնսենսուսով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ Տավուշի հատվածն ամենաբարդն էր։ Նա շեշտեց՝ սահմանազատման համար լրիվ վավեր հիմքեր են եղել. «Չեմ բացառում՝ ռիսկեր կան, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատված կլինի իրավաբանորեն ձևակերպված որպես սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու դա չի կլանվի»,- ասաց Գրիգորյանը։