ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ. «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝ ▪️դիմակայելու վերահաս վտանգներին,▪️վերանորոգվելու կորուստների ցավից,▪️խուսափելու անցյալի սխալներից,▪️վերարժևորելու ներկան,▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար: ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է. ▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին: ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝ ▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,▪️թոթափելու անտարբերությունը,▪️հաղթահարելու վախերը,▪️չկորցնելու զգոնությունը,▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,▪️կրկին հասնելու հաղթանակի: Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։ ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ»։