18.01.2025
ՀՀ-ն կարևորում է ՄՓՀԱՊԿ հետ համագործակցությունը. Միրզոյան
21.05.2024
ՀՀ-ն կարևորում է ՄՓՀԱՊԿ հետ համագործակցությունը. Միրզոյան

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: Երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում։ «Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու տեսանելիության ավելացումը։» Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր, մասնավորապես կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համատեքստում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից պայմաններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։ Նշենք, որ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996թ. հոկտեմբերի 1-ին և վավերացրել է 2006թ. հուլիսի 12-ին: