19.11.2025
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանը
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ Հելեն Քլարկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։


Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։


Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության» (EITI) խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ հիմնադրամի նպատակն է աջակցել ժողովրդավարական քաղաքական առաջնորդությանը և լավ կառավարմանը՝ նախկին առաջնորդների փորձը հասանելի դարձնելով ներկայիս առաջնորդների համար։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետ կապված հարցերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները։

Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի առթիվ. Սամվել Կարապետյան
Հաջորդ նորություն next