Երևանի Լեփսիուսի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 20-ին, ժամը 06։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։15-ին։ Այրվել է խոհանոցը (մոտ 25 քմ)՝ գույքով և ջերմահարվել հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։
Հրշեջ-փրկարարաների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան երկրորդ հարկ և հարակից սենյակներ։