18.11.2025
«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքները կներկայացվեն դատարան
prev Նախորդ նորություն

«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի մեջ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։Այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։  

Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։  Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ 


 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հաջորդ նորություն next