«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկություն ունի, որ այսօր Ապարանում ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուրս եկած մարդիկ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են։ Այս մասին Արթուր Վանեցյանը հայտարարել է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ։ «Ես ուղղակի ամաչում եմ այդ մարդկանց համար։ Ես կոչ եմ անում նրանց չենթարկվել ինչ-որ գայթակղությունների կամ խոստումների։ Ես, օրինակ, տեղեկություններ ունեմ, որ այսօր ի պաշտպանություն Փաշինյանի դուրս եկած մարդիկ Ապարանում «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են», - ասաց Վանեցյանը։