Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ էր արել ստեղծել Ռուսաստանյան Կոնֆեդերացիա, որին կանդամակցեն նախկին ԽՍՀՄ երկրները: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ պետք է պայմանավորվել Ղազախստանի, Միջին Ասիայի երկրների, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, ՀՀ-ի ու Վրաստանի հետ: Ըստ նրա, Ռուսաստանյան Կոնֆեդերացիայի անդամները կունենան մաքսիմում իրավունքներ, իսկ կենտրոնը լուծելու է միայն արտաքին քաղաքականության, ֆինանսների, կապի, էներգետիկայի, էկոլոգիայի հարցերը: Ըստ նրա, այժմ բարեհաջող ժամանակահատված է եվրասիական տարածքի և հետխորհրդային տարածքի միավորման համար: