24.11.2024
«Դադարեցնել բռնության քարոզչությունը». պատգամավորը՝ «Վերացնել դավաճանին» թռուցիկների մասին
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ են ավիատոմսերի գներն այդքան թանկ. "Արմենիա" ավիաընկերության պարզաբանումը

"Արմենիա" ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն անդրադարձել է դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերի թանկացման մասին լուրերին.


"Դեպի ՌԴ տոմսերի թանկացման մասով հարկավոր է նշել, որ տոմսերի որևէ արհեստական թանկացում շուկայում տեղի չի ունեցել, ուղղակի մեծ պահանջարկի պարագայում առավել էժան դասի տոմսերը ակնթարթորեն սպառվել են և այժմ առկա են բացառապես թանկ դասի տոմսեր։ Մինչև փետրվարի 1 օդանավերի ծանրաբեռնվածությունը միջինում կազմում էր 60 տոկոս, իսկ այժմ օդանավերը 100 տոկոսով ծանրաբեռնված են",- գրել է նա Facebook-ի իր էջում։


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է Covid 19 բացասական թեստով: