13.04.2026
Փաշինյանի առաջարկությամբ նախագահը դիվանագիտական աստիճաներ է շնորհել
21.09.2020
Փաշինյանի առաջարկությամբ նախագահը դիվանագիտական աստիճաներ է շնորհել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաներ է շնորհել: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան», - ասված է հաղորդագրության մեջ: