Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2020 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում մարտավարական զորավարժություններ են անցկացվել, հայտնում է Trend-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը: Մարտավարական զորավարժությունների նպատակն է դարձել՝ առաջին փուլում լողացող ականի և ծովային թիրախի հրետանային կրակով ոչնչացման խնդիրների կատարումը: Զորավարժությունների շրջանակներում մշակվել են՝ նավի կառավարման, առաջադրանքների հաջող կատարման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման հարցերը: