25.11.2024
Ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
prev Նախորդ նորություն

Ալիևը չի կարող առաջնորդներին մերժել, բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում. Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է գերիների վերադարձի համար եկեղեցական դիվանագիտության զարգացման անհրաժեշտությանը:


"Տևական ժամանակ է առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում իհարկե նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ, թե ինչու:

Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի Պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ կարող է դիմել Պատրիարք Կիրիլին:

 Ընդհանրապես Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է: Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար:

 Ասեմ ավելին: Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել: Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում",- գրել է նա Facebook-ի իր էջում: