9.06.2025
Տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես վերջին 2,5 տարում էր. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Վահե Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։


Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։


Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։


 

Ալիևը չի կարող առաջնորդներին մերժել, բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին