25.11.2024
Լարսը բաց է. ռուսական կողմում դեռ կուտակված կա 420 բեռնատար
prev Նախորդ նորություն

Ոչինչ չի արվել, Պուտինն է կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին. Մարուքյան

Անցել է 2 ամսից ավելի, ինչ "Լուսավոր Հայաստան" կուսակցությունը հրապարակել է ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը, որով, ի թիվս այլնի, առաջարկվում էր դոնորների միջազգային համաժողով հրավիրել եւ հավաքագրել հումանիտար օգնություն։ Այս մասին գրում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

"Այս ուղղությամբ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ արդյունք չի գրանցել։ Եվ այժմ տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Դավոսի տնտեսական համաժողովում միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին",- գրել է նա Facebook-ի իր էջում։