Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով և հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ՝ տանը: Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։


Նշվում է, որ նախկին նախագահի ինքնազգացողությունը լավ է, նա ապաքինվում է, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների։


Հիշեցնենք, որ կորոնավիրուսից նոյեմբերի 20-ին մահացավ տիկին Ռիտա Սարգսյանը: 


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ՀՀ երրորդ նախագահը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, իսկ նրա անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...