24.11.2024
Ճանապարհների ապաշրջափակման գործընթացում առաջնայինն անվտանգության հարցն է. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Եկեղեցին քննարկում է գերիների վերդարձի հարցով դիմել Հռոմի պապին. Գարեգին Բ

Եկեղեցին քննարկում է գերիների վերդարձի հարցով դիմել Հռոմի պապին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։


Նրա խոսքով, ձեռնարկում են ջանքեր, որպեսզի կարողանան նպաստել գերեվարված զավակների վերադարձին:


Վեհափառն անդրադարձավ նաև Արցախի գրավված տարածքներում ադրբեջանցիների կողմից եկեղեցիների պղծմանը՝ նշելով, որ  ջանքեր են գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի այդ երևույթը։ 


«Ռուսաստանի Դաշնության իշխանությանը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին մեր գնահատանքի խոսքն ենք ասում այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր առաքելությունը», - ասաց կաթողիկոսը: