25.11.2024
Լուրջ վերաբերվել թշնամուն, չթերագնահատել նրան, մեր միջից վերացնել դավաճան տեսակը
prev Նախորդ նորություն

Երկու օրում բացահայտվել է 109 հանցագործություն. ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, խարդախության` 14, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ապօրինի ծառահատման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, թմրամիջոցներ բաց թողնելու կանոնները խախտելու, ինքնավնասման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և խաբեությամբ գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, թմրանյութի իրացման և վրաերթի 1-ական դեպք։


Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: