24.11.2024
Սահմանների որոշման պրոցեսում բնակիչների իրավունքները պետք է դրվեն որոշումների հիմքում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հայաստանում 2020-ին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 7,5 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020-ի հունվար-դեկտեմբերին 2019-ի համեմատ նվազել է 7,5 տոկոսով: Այդ մասին ասվում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ:


Ինչպես հայտնում են կոմիտեից, ՏԱՑ-ը 2020-ի դեկտեմբերին 2019-ի նույն ամսվա նկատմամբ անկում է ապրել 8,8 տկոսով: Հատկանշական է, որ տնտեսական ակտիվությունը դեկտեմբեր ամսին նույն տարվա նոյեմբերի նկատմամբ աճել 27,7 տոկոսով:


2020-ին անկում գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ 14,7 տոկոս, առևտրաշրջանառության ոլորտում՝ 14 տոկոս, իսկ շինարարության ծավալը կրճատվել է 9,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0,9 տոկոսով:


Նույն ժամանակահատվածում աճել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1,4 տոկոս և էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1,2 տոկոս:


Զգալի անկում է ապրել արտաքին առևտրաշրջանառությունը՝ 13,8 տոկոս, արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 2,5 մլրդ դոլար, ներմուծման ծավալները նվազել են 17,7 տոկոսով՝ կազմելով շուրջ 4,5 մլրդ դոլար: