25.11.2024
ՀՀ ներկրվող ադամանդները շուրջ 6 անգամ քիչ են գնահատվել. ԱԱԾ-ն կաշառքի դեպք է բացահայտել
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166728 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 644796 վերջին մեկ օրում` 1190 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 5984 պացիենտ. մեկ օրում նվազել է 211-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 156910 անձ` վերջին մեկ օրում 265 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3069 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է: